Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի ելույթներից: Նախագահը Audi մակնիշի ավտոմեքենաներ է հանձնել ֆուտբոլիստներին:
«Վերջին խաղում մենք շատ հզոր թիմի խաղի ականտես դարձանք: Մեր երկրպագուները հպարտանում են ձեր ցուցադրած խաղով, տաղանդով, խաղադաշտում ջանք չխնայելու պատրաստականությամբ: Հենց դա էլ մեր ուղին է:
Մեր ակումբը երբեք չի հանձնվում: Այն տաղանդներ է բացահայտում: Ֆուտբոլիստները պետք է բարձր գնահատեն երկրպագուների ջերմ վերաբերմունքն ու հատուցեն դրա դիմաց իրենց բարձր պրոֆեսիոնալությամբ և հիանալի աշխատանքով»,- ասել է Պերեսը:









































