Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում՝ ԱՄՆ «Յոկոտա» ռազմաօդային ուժերի բազայի մոտ, կրակոցի ձայներ են հնչել: Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ձայնը նման է եղել հրետանային կրակոցի:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են մետաղական խողովակ և գծալար, ինչը նրանց թույլ է տվել ենթադրել, որ ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ հավանաբար կրակոցներ են արձակվել: Սակայն դեպքի վայրում նռնակ կամ զինամթերք չի հայտնաբերվել:
Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներ չկան: Գույքին հասցված վնասի մասին չի հաղորդվում: Ոստիկանությունը ստուգում է՝ արդյոք ծայրահեղական խմբավորումները կապ ունե՞ն դեպքի հետ:









































