Monday, 06 07 2026
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ

Զբոսաշրջության ոլորտը կոչ է անում երաշխավորել Հայաստան ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 20-ին  հանդիպում-քննարկում է ունեցել զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը։

Հանդիպման նպատակն էր՝ քննարկել ներկա իրավիճակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ստեղծված խնդիրները և համատեղ ջանքերով լուծումներ գտնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հնարավոր վնասները կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու և Հայաստանի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ երկրի նկարագիրը պահպանելու համար։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մասնակիցներին նախարարը հայտնել է իր մտահոգությունն այն առնչությամբ, որ արձանագրվել են առանձին դեպքեր ամրագրված զբոսաշրջային այցելությունների չեղարկման վերաբերյալ։ Նա հրավիրել է անկեղծ և շահագրգիռ երկխոսության՝ հորդորելով ներկայացնել առկա խնդիրներն ու հանդես գալ առաջարկություններով։ Սուրեն Կարայանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդրի արդյունավետ լուծման համար պետության կողմից ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն իրենց առաջարկություններում նշել են հարցի լուծման համար ուժի գործադրման բացառումը, կողմերի կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, խաղաղ ցույցերի և երթերի ժամանակացույցի առկայության անհրաժեշտությունը՝ որպեսզի հնարավոր լինի ստեղծված իրավիճակում անխոչընդոտ իրականացնել զբոսաշրջային ծրագրերը և այլն։

Հանդիպման ավարտին որոշվել է հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Հայաստանի Հանրապետության  զբոսաշրջության ոլորտի  միասնական դիրքորոշում

2018  թվականի ապրիլի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի՝ զբոսաշրջային օպերատորների, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների, զբոսավարների և այլոց մասնակցությամբ։

Քննարկվեցին ստեղծված իրավիճակում զբոսաշրջության ոլորտում ծագած խնդիրները, կարևորվեց տարիների ընթացքում բնակչության, պետության և ոլորտի մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ձևավորված համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ երկրի նկարագրի պահպանման, ինչպես նաև այդ նկարագրին հնարավոր վնասը կանխելու և նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, հարգելով քաղաքացիների՝ խաղաղ երթերի և ցույցերի միջոցով կամարտահայտության իրավունքը, և, մյուս կողմից՝ գիտակցելով համաշխարհային շուկայում Հայաստանի նկարագրի վրա բացասական ազդեցության հնարավորությունն ու նշելով արդեն իսկ բազմաթիվ ամրագրված զբոսաշրջային այցելությունների չեղարկումները, կարևորվեց անկեղծ և կառուցողական երկխոսության ու քննարկման արդյունքում համատեղ միջոցառումների մշակման անհրաժեշտությունը։

Արդյունքում ոլորտի մասնավոր հատվածի առաջարկությամբ ձևավորվեց հետևյալ միասնական դիրքորոշումը․

Իրավասու պետական մաիմինների, երթի մասնակիցների, զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների կառուցողական երկխոսության միջոցով  ապահովել երթի կանխատեսելիությունը, կազմակերպվածությունն ու օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխանությունը՝  երաշխավորելով մեր երկիր ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը։

Բացի այդ, ձեռք բերվեց պայմանավորվածություն հետևյալ համատեղ միջոցառումների ուղղությամբ.

Երթի օրերին օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ առկա հարգալից վերաբերմունքի և անվտանգ միջավայրի վերաբերյալ համաշխարհային հանրության շրջանակներում օբյեկտիվ  լուսաբանմանն ու տեղեկատվության տարածմանն ուղղված միջոցառումների կազմակերպում՝ այդ թվում՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ,

Առաջարկել մասնավոր հատվածին դիտարկել  ամրագրված զբոսաշրջային այցելությունների՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված չեղարկումների դեպքերում տուգանքներ չկիրառելու հնարավորությունը,

Համատեղ ջանքեր գործադրել համաշխարհային շուկայում Հայաստանի նկարագրի պահպանման և այդ նկարագրին հնարավոր բացասական ազդեցությունների կանխարգելման ու նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում