Ուկրաինան կշարունակի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը գարնանը կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին հաղորդում է Украинская правдa-ի աղբյուրը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Վիլնյուսում համաձայնեցվում է ԵՄ-ի և Ուկրաինայի համատեղ դեկլարացիայի տեքստն այն բանից հետո, երբ վաղվա «Արևելյան գորխընկերության» գագաթնաժողովի ընթացքում չի ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը:
Համաձայն այդ տեղեկատվության՝ փաստաթղթում նախատեսվում է Ասոցացման համաձայնագրի ստորագրում հաջորդ Ուկրաինա-ԵՄ գագթնաժողովի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել 2014-ի փետրվարի վերջին մարտի սկզբին:
Բացի այդ, փաստաթղթում նշվում են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հակամարտության կարգավորման ուղիները: Դրա հետ մեկտեղ, տեքստում չի նշվում այդ բանակցություններում ռուսական կողմի ներկայության պայմանը:









































