Մեծ Բրիտանիայի Նորֆոլք քաղաքի իրավապահ մարմինները որոնում են ծաղրածուի հանդերձանքով անհայտ անձանց, որոնք հետապնդել են մարդկանց` հաղորդում է RIA Novosti-ն:
Քաղաքային ոստիկանության ղեկավար Կառլա Էդվարդսի խոսքերով` գրանցվել են մի քանի դեպքեր, երբ ծաղրածուի հանդերձանքով անհայտ անձինք հետապնդել են առանձին քաղաքացիների, սակայն չեն հարձակվել նրանց վրա:
Չնայած «ծաղրածուների» գործողությունների հետևանքով տուժածներ չկան, ոստիկանները հայտարարել են, որ առաջիկա օրերին կմեծացնեն պարեկների թիվը փողոցներում:
Ականատեսները հաղորդել են, որ նախօրեին երեկոյան քաղաքային սահադաշտի մոտ տեսել են երկու ծաղրածուի: Ծաղրածուի հանդերձանքով ևս մեկ մարդու նկատել են արվարձանում: Ոստիկանությունը տեղի բնակիչներին հորդորել է չմոտենալ նրանց և չխոսել նրանց հետ:









































