Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ Քրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի դիմակայությունում ինքը «Ոսկե գնդակ» մրցանակը կհանձներ պորտուգալացի ֆուտբոլիստին:
«Աստված Քրիշտիանուին հատուկ տաղանդով է պարգևատրել, ուստի ես կցանկանայի, որ «Ոսկե գնդակ»-ը ստանար նա:
Կցանկանայի Մեսսիին տեսնել «Ռեալ»-ո՞ւմ. կնախընտրեի նման ուժեղ ֆուտբոլիստի ստանալ խաղային այլ դիրքի համար: Մենք բավականաչափ հարձակվողներ ունենք ու նորերի կարիք չենք զգում»,- ասել է իտալացի մասնագետը:








































