Համաշխարհային համբավ ունեցող Pantone ընկերությունը, որը հեղինակություն է գույների բնագավառում, անվանել է 2014-ի գարնան ամենանորաձև գույները:
Համաձայն Pantone-ի զեկույցի՝ առաջիկա գարնանը բնորոշ կլինի գունային բազմազանությունը՝ փափուկ գույները կհամատեղվեն վառ գույների հետ:
Այսպես, նորաձև կլինեն հետևյալ տասը գույները՝ խամրած երկնագույնը (placid blue), մանուշակագույնը (violet tulip), բաց կանաչը (hemlock), ավազի գույնը (sand), նուրբ մոխրագույնը (paloma), կորալ-կարմիրը, խորը կապտադեղնավունը (freesia), ինտենսիվ նարնջագույնը (celosia orange), վառ մանուշակագույնը (radiant orchid), հագեցած կապտաերկնագույնը (dazzling blue):












































