Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը կրկին ենթարկվել է ականանետային ռմբակոծության՝ հաղորդում է Интерфакс-ը:
Հաղորդվում է, որ ականներից մեկը պայթել է անմիջապես դիվանագիտական ներկայացուցչության տարածքում:
Ըստ դեսպանատան ներկայացուցիչների՝ ռմբակոծության հետևանքով շինությանը միայն նյութական վնաս է հասցվել: Տուժածներ ու զոհեր չկան:











































