Ֆրանսիայում մահմեդական կնոջը քաղաքացիություն չեն տրամադրել տղամարդու ձեռք սեղմելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հաղորդում է The Local-ը։
Ալժիրից ժամանած կինը քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթեր է ներկայացրել, քանի որ ֆրանսիացու հետ է ցանկացել ամուսնանալ։ Սակայն պարտադիր պաշտոնական արարողության ժամանակ նա հրաժարվել է սեղմել տեղացի պաշտոնյայի ձեռքը՝ դա բացատրելով իր կրոնական համոզմունքներով։
Ի պատասխան՝ իշխանությունները նրա փաստաթղթերը չեն ձևակերպել, քանի որ կինը «չի կարողանում ինտեգրվել ֆրանսիական հասարակության մեջ»։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2016-ի ամռանը, որից հետո ալժիրցի կնոջ ամուսինը խնդրել է վերանայել գործը, սակայն կրկին մերժում է ստացել։ Պաշտոնյաների խոսքով՝ «պատասխանատու և խորհրդանշական պահին նա ասիմիլացվելու անկարողություն է ցուցաբերել»։









































