Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարող է ստանձնել ակումբի գլխավոր մարզչի ղեկը:
Հիշեցնենք, որ 37-ամյա կիսապաշտպանը ներկա պահին հանդես է գալիս բրազիլական «Բոտաֆոգո»-ի կազմում:
Ինչպես պնդում է Тribalfootball.com-ը. «ռոսսոների»-ի ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա ամռանը, երբ կավարտվի Զեդորֆի գործող պայմանագրի ժամկետն իր ակումբի հետ, նրան նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Անձամբ հոլանդացին արձագանքել է այս տեղեկատվությանը:
«Ուրախ եմ, որ «Միլան»-ը հետաքրքրված է իմ ծառայություններով: Բայց ներկա պահին ես կենտրոնացած եմ «Բոտոֆոգո»-ում ելույթներիս վրա: Իսկ հետո կտեսնենք»,- ասել է Զեդորֆը:









































