Նոյեմբերի 27-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանը հանդիպել է ՂՀ վարչապետ Սերիկ Ախմետովի հետ:
Ղազախստանի վարչապետը ողջունել է Հայաստանի դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սերիկ Ախմետովը հաստատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Ղազախստան այցելելու հրավերը: Այցը երկուստեք կարևորվել է որպես զգալի խթան՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման առումով:
Կողմերն անդրադարձել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հարցերին: Մասնավորապես, ՂՀ կառավարության ղեկավարը խոստացել է Ղազախստանի աջակցությունը Հայաստանին՝ ՄՄ-ին անդամակցության «Ճանապարհային քարտեզի» մշակման և համապատասխան փորձագիտական խմբերի համագործակցության հարցերում:









































