Disney-ի կողմից 2013թ. արտադրված ֆիլմերի համաշխարհային վարձույթից ստացված եկամուտը գերազանցել է 4 մլրդ դոլարը, գրում է Variety-ն՝ հղում կատարելով ընկերության հրապարակած մամլո հաղորդագրությանը:
Դա ռեկորդային ցուցանիշ է ընկերության համար: Նրա ֆիլմերի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010-ին՝ այն ժամանակ հավաքվել էր 3,791 մլրդ դոլար:
2013թ. հունիսին Disney-ը դարձավ առաջին ընկերությունը, որի ֆիլմերը ԱՄՆ-ում ընթացիկ տարում վաստակել են 1 մլրդ դոլար:
Տարվա ամենահաջողված դիսնեյյան ֆիլմերից են «Երկաթե մարդը-3» (1,2 մլրդ դոլար) ու «Հրեշների համալսարան» (743,4 մլն դոլար) ֆիլմերը:












































