Շոտլանդիայի Ֆոլկերկ քաղաքում պատրաստ է քանդակային կոմպոզիցիան, որն իրենից ներկայացնում է ձիու երկու հսկայական գլուխներ, հայտնում է BBC-ն: Քանդակի հեղինակը Էնդի Սքոթն է:
30 մետր բարձրությամբ քանդակները տեղադրվել են Ֆորտ-Քլայդ ջրանցքի մոտ: Դրանք հիմք են ծառայելու Helix այգու համար, որը նախատեսվում է բացել 2014-ին:
Կոմպոզիցիան կոչվում է Kelpies՝ շոտլանդական միֆոլոգիայի ջրային ոգիների անունով:
Քանդակագործը նշել է, որ իր աշխատանքը ստեղծել է ընդգծելու ձիերի դերը Շոտլանդիայի պատմության մեջ:









































