Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին դեկտեմբերի 8-ին հրավիրել է այց կատարել Արաք քաղաքում ծանր ջրով աշխատող ռեակտոր: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2013-ի դեկտեմբերի 20-ին:








































