Wednesday, 01 05 2024
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը

«Անակնկալ» ուղղություններով գործողություններ անելու հայտարարությունները վտանգ են պարունակում քաղաքացիների համար. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն «անակնկալ» ուղղություններով գործողություններ կատարելու վերաբերյալ լուրջ վտանգ են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության, հասարակական անվտանգության համար: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ևս շարունակել է անօրինական, օրենքով սահմանված կարգով արգելված հավաքի իրականացումը:

Առավոտյան հավաքի կազմակերպիչները, վտանգելով հավաքի մասնակիցների անվտանգությունը՝ առանց երթուղու մասին հայտարարելու, քաղաքացիներին վազքով առաջնորդել են Բաղրամյան պողոտայով ՀՀ վարչապետի նստավայր, իսկ հետո մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված պահպանվող այլ օբյեկտների՝ պետական մարմինների շենքեր՝ արգելափակելով դռները, ավելի վաղ կոչ անելով խմբերով մտնել ներս:
Նշվածը անխուսափելիորեն հանգեցրել է իրավախախտ անձանց բերման և վարչական պատասխանատվության ենթարկելուն:

Առանց համապատասխան թույլտվության պահպանվող օբյեկտներ մուտք գործելը կամ այդպիսի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջին չենթարկվելն առաջ է բերելու համաչափ իրավական ներգործության միջոցների ձեռնարկում:

Նման հակաօրինական վարքագիծն առավել մեծ վտանգներ է պարունակում հատկապես հավաքին անչափահասների մասնակցության պայմաններում:

Հարկ է նշել, որ պետական կառավարման մարմինների շենքերը հանդիսանում են պահպանվող օբյեկտներ, որոնց անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների աշխատակիցների պարտականությունն է պաշտպանել օբյեկտները՝ դրանց վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս ընդհուպ հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք կիրառելով:

«Անակնկալ» ուղղություններով գործողություններ կատարելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի հայտարարությունները լուրջ վտանգ են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության, հասարակական անվտանգության համար՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը:

Կոչ ենք անում քաղաքացիներին, հավաքին մասնակցող անչափահասներին, նրանց ծնողներին ցուցաբերել զգոնություն, չտրվել ակնհայտ ապօրինի գործողությունների դիմելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի, այսպես կոչված, «անակնկալ» սադրանքներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում