Ստեղծագործական մոտեցում ունեցող հայրիկը որոշել է բոլորին ցույց տալ, թե ինչպես է կարողանում «հաղթել» իր երեխային, գրում է adme.ru-ն:
Այս տեսանյութը նրանց համար է, ովքեր չգիտեն՝ ինչ անել երեխայի հետ, ովքեր անգամ վախենում են մոտենալ անհանգիստ ու լացող երեխային և չեն պատկերացնում՝ ինչպես հանգստացնել կամ զվարճացնել նրան:
Տեսանյութը նկարահանել է Գևին Մակիննեսը՝ նյույորքյան Rooster գովազդային գործակալության համահիմնադիրն ու ստեղծագործական տնօրենը:
Երկու օրում տեսանյութը YouTube-ում դիտել է ավելի քան 2 մլն մարդ:











































