Saturday, 27 06 2026
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք

Կբացահայտվի՞ արդյոք ՀԷՑ-ում տեղի ունեցած վթարի իրական պատճառը

Ինչո՞ւ էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Հայաստանի էներգետիկ համակարգում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած լայնամասշտաբ վթարը կապում Իրանի հետ, և ինչո՞ւ առաջին իսկ պահից քննարկման չէր դրվում հարցը կամ տեսակետ չէր հայտնվում, թե պատճառը գտնվում է մեր երկրում:

Հիշեցնենք, որ այդ օրը առավոտյան ՀՀ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով Հայաստանի ողջ տարածքով մեկ ժամեր շարունակ խաթարվել էր էներգամատակարարումը: Էներգետիկայի նախարարությունից հայտարարել էին, թե «Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը»: Հայտարարությունն այնպես էր ներկայացվել, որ վթարի պատճառը իրանական կողմն է: Այս հայտարարությանը, սակայն, հետևեց Իրանի էներգետիկայի նախարարության պատասխանը, թե Հայաստանում տեղի ունեցած վթարի հետ իրենք որևէ կապ չունեն:

Բանն այն է, որ յուրաքանչյուր տարի աշնանը Հայաստանի ատոմակայանը վերալիցքավորման նպատակով մոտ 40 օրով դուրս է բերվում էներգաարտադրման համակարգից, և մեր երկիրը էլեկտրաէներգիա է ստանում Իրանից: Ընդհանրապես Հայաստանն այդ երկրի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիր ունի: Եվ այդ պահը բավականին հարմար էր, որպեսզի Ա. Մովսիսյանն այնպիսի մեկնաբանություն տար, որ մեղքը բարդվեր իրանական կողմի վրա:

Մինչդեռ անցած շաբաթ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին, թե որն է նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի իրական պատճառը, և թե ընդհանրապես ինչպիսին է այդ ընկերությունում տիրող իրավիճակը, կամ, որն ավելի ճիշտ է, մեր երկրի էներգամատակարարման համակարգում տիրող աղետալի վիճակը: ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի կողմից Խոշոր սպառողների դեպարտամենտը փակելու մտադրության պատճառով առաջացած դժգոհությունն ինչ-որ չափով լույս սփռեց Ռուսաստանի ղեկավարության ներքո գտնվող մեր երկրի էներգետիկ համակարգում տիրող իրավիճակի վրա: Եվ դա առիթ դարձավ, որ աշխատակիցները բացահայտեին՝ ՀԷՑ-ի ռուս սեփականատերերը Հայաստանի էներգետիկ համակարգում գրեթե ներդրումներ չեն կատարում: Թեև այդ ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պարբերաբար ներդրումային ծրագրեր է ներկայացնում:

Ավելի ուշ արդեն ՀԷՑ-ի այլ բաժինների աշխատակիցներից հնարավոր եղավ պարզել, որ ընկերության ղեկավարներն ամեն անգամ ներդրումների հսկայական ծրագիր են ներկայացնում հանձնաժողովին, սակայն դա հիմնականում մնում է թղթի վրա: Հնամաշ սարքավորումները նորոգում են կամ ներկում, և դա ցույց են տալիս ներդրումներ ու արդյունքում յուրացնում են ներդրումների նպատակով հատկացված ահռելի գումարները: Նրանց խոսքերով՝ մաշված, կարկատված կամ շարքից դուրս եկած վիճակում են նախկին գրեթե բոլոր կայանների սարքավորումներն ու հոսանքալարերը: Այդ պատճառով էլ անձրևային կամ ցուրտ եղանակներին վթարները հաճախակի են լինում: Եվ եթե ռուսական կողմը հանկարծ որոշի հրաժարվել Հայաստանի էլեկտրական ցանցերից կամ վաճառել այն, նոր սեփականատերն այդ համակարգը կհայտնաբերի ամբողջությամբ խարխլված վիճակում: Ի դեպ, այդ մասին տեղյակ են նաև թե Հայաստանի էներգետիկայի նախարարությունում, թե իշխանության ավելի բարձր օղակներում, որտեղ, սակայն, աչք են փակում այդ խաբեությունների վրա:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու համար Էներգետիկայի նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծել: Երեկ նախարարության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ խումբը դեռ աշխատում է, բայց վթարի պատճառների մասին առայժմ որևէ եզրակացություն չունեն: Այդ վթարը, ճիշտ է, տեղի էր ունեցել Իրանից ներկրվող հոսանքի մատակարարման դեպքում, սակայն այն եղել էր Հայաստանի տարածքում և որևէ կապ չուներ Իրանի հետ: Վթարի հիմնական պատճառը, մեր տեղեկություններով, եղել են մաշված ենթակայանները, որոնցով էլ իրանական էլեկտրաէներգիան փոխանցվում է հայաստանցի սպառողին: Այնպես որ, վթարի պատասխանատուն ՀԷՑ-ն է ու այդ ընկերության սեփականատերերը: Իսկ թե Էներգետիկայի նախարարության աշխատանքային խումբն արդյոք մեր սպառողներին կներկայացնի՞ վթարի իրական պատճառը, դրա համար պատասխանատվության կենթարկի՞ ՀԷՑ-ին, ՀՀ իշխանությունները կստիպե՞ն այդ ընկերությանը կատարել խոստացած ներդրումները՝ կպարզվի առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում