Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

3 տարի անց սրանք նոր հիշեցին․ Խ․ Մանուկյանն իր ընկերությունում կատարվածի ու հարուցված քրգործի մասին

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին պատկանող «Մաքս Կոնցեռն» ընկերությունում ընկերության նախկին աշխատակիցներին ապօրինաբար պահելու փաստի առիթով քրեական գործ է հարուցվել քր.օր.-ի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով: Ըստ ՀՔԾ-ի` նախաքննությամբ պարզվել է, որ Խաչիկ Մանուկյանի օգնականը՝ Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ ընկերության նախկին աշխատակիցներին 6 օր շարունակ պահել են ընկերության շենքում մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր:

Խաչիկ Մանուկյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պատմությունը շատ հին է: ՀՔԾ-ում ներկայումս բողոք ներկայացրած անձինք  նույն գործի շրջանակներում մեկ անգամ դատապարտվել են, ապա դուրս գալով բանտից, ինչ-որ մեկի դրդմամբ որոշել են բողոք ներկայացնել իր ընկերության դեմ: Ըստ Խաչիկ Մանուկյանի` եղելությունն այն է, որ իրենց ընկերության հետ աշխատող մատակարար Արամ Պետրոսյանը ժամանակի ընթացքում իր շուրջը հավաքելով ընկերության մյուս աշխատողներին՝ պահեստապետին, կշեռքավարին, տեխնոլոգին, տնօրենի տեղակալին, որակի տեսուչին, հանցավոր խումբ է ստեղծել և սկսել յուրացնել ընկերության փողերը:

«Նա անորակ ապրանք է բերել, փոխարենը գրվել է, որ այդ ապրանքը բարձր որակի է, և դիմացը ավել փող է վերցրել ու բաժանել իրենց մեջ: Այնուհետ ամեն անգամ այդպես պակաս կամ անորակ ապրանք է բերել, գրվել է ավել և որակով, և փողը բաժանել են իրենց մեջ: Իսկ ավելի ուշ սկսել են նույնիսկ ապրանք չբերել, գարու, ցորենի փոխարեն ավազ են բերել, իսկ խումբը որոշել է, որ ավազը լավ որակի ապրանք է և ընդունել է՝ դիմացը դուրս գրելով լավ ապրանքի համար անհրաժեշտ գումարը»,- պատմեց Մանուկյանը՝ ավելացնելով, որ այդ վիճակը տևել է ավելի քան 3 տարի, որի արդյունքում ինքը կրել է ավելի քան 1 միլիարդ դրամի վնաս: Բայց երբ ինքը նկատել է, որ 100-200 հազար դրամ աշխատավարձ ստացող իր աշխատակիցները սկսել են խանութներ, ռեստորաններ գնել, Lexus մակնիշի մեքենա վարել, հետևել և պարզել է, թե որտեղից են իր աշխատակիցները դիզում այդ եկամուտները: Իր բացահայտումներից հետո 2009-ին դիմել է ոստիկանություն, գործ է հարուցվել, և մեղավորները պատժվում են:

«Անցավ 3 տարի, նոր սրանք հիշեցին, որ կարան ստեղ ինչ-որ բան անեն, փող աշխատեն, չգիտեմ, ինչ-որ փաստաբան են գտել, որն ուղղորդում է սրանց: Մի անգամ դիմել են ՀՔԾ, բայց ՀՔԾ-ն ամռանը կարճեց գործը, բայց իրենք բողոքեցին նախագահական, նորից դիմեցին դատարան, որից հետո նոր գործը կրկին վերաբացվեց»:

Մանուկյանն անդրադառնալով աշխատակիցներին իր ընկերությունում ապօրինաբար պահելուն և նրանց պարտավորագիր ստորագրել տալուն, ասաց, որ դա չափազանցված որակում է իրենց արածին: Ինքն ընդամենը իր միջոցները յուրացրած անձանց հրավիրել է ընկերություն, նստեցրել և պահանջել է, որ մանրամասն գրեն, թե երբ և ինչքան են յուրացրել: «Ասել եմ, նստեք գրեք, թե երբ ու ոնց: Դա եղավ, որ ես իրենց փակի տա՞կ եմ պահել: Իրենք գնացել եկել են, օֆիսում պահակների հետ խորոված ու քաբաբ են կերել: Դա եղավ փակի տակ պահե՞լ»,-զարմացավ Մանուկյանը՝ ավելացնելով. «Բայց ես սրանց բոլորին պատժելու եմ: Այն ժամանակ իրենց ծնողները եկան խնդրեցին, որ շատ չբողոքեմ, բայց հիմա նորից գործ եմ հարուցելու, ու սրանք բոլորը գնալու են պատասխան տան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում