«Ես պնդում եմ իմ տեսակետը և ինձ հակառակում որևէ մեկը համոզել չի կարող, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պետք է դեմ քվեարկեին»,- ԱԺ-ում վարչապետի թեկնածուի քվեարկությունից հետո ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ կայացվել է ազատ քվեարկելու որոշում։ Իսկ թե ինչու 12 հոգի կողմ քվեարկեցին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սխալ հասցեով ենք եկել, պետք է հարցնել կողմ քվեարկողներին։










































