Իսպանիայի դատարանն արդարացրել է պրոֆեսիոնալ դաշնակահարուհի Լայա Մարտինին, որին սպառնում էր 5.5 տարվա ազատազրկում՝ աղմուկ առաջացնելու համար:
Լայայի դեմ բողոքել էր նրա հարևանուհին, որի պնդմամբ՝ դաշնակահարուհին 4 տարի նվագել է օրական 8 ժամ՝ շաբաթը 5 անգամ: Նրա խոսքով՝ մշտական աղմուկի պատճառով նրա մոտ սկսվել է անքնություն:
Այդ պատճառով կինը ստիպված է եղել տեղափոխվել: Դատարանը վճռել է, որ երաժշտությունից առաջացած աղմուկը չի գերազանցել թույլատրելի սահմանը՝ հայտնում է Ria Novosti-ն:
Մեղավոր ճանաչվելու դեպքում դաշնակահարուհին, բացի ազատազրկումից, ստիպված կլիներ հայցվորին վճարել 13.400 դոլար տուգանք, նրան նաև կարգելեին 4 տարի նվագել ցանկացած երաժշտական գործիքի վրա:









































