Հաագան Նիդերլանդերի առաջին քաղաքն է դարձել, որը ներդնում է քաղաքի կենտրոնում, երկաթգծի կենտրոնական կայարանում և խոշոր արևտրային շրջաններում մարիխուանա ծխելու արգելքը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

«Կոֆեշոփերում», որտեղ թույլատրվում է մարիխուանա վաճառել, և անտունների կացարաններում իրազեկող թերթիկներ են բաժանում օրինազանցների համար՝ տուգանքների մասին զգուշացումներով:
Քաղաքապետարանում բացատրել են, որ արգելքի պատճառը քաղաքի բնակիչների և հյուրերի բողոքներն են եղել՝ մարիխուանայի ուժեղ հոտից և այն օգտագործողների բարձրաձայն պահվածքից:
Առաջին երկու շաբաթների ընթացքում ոստիկանությունը 13 որոշակի հասարակական վայրերում, որտեղ գործում է արգելքը, զգուշացումներ է տալու օրինազանցներին: Դրանից հետո արդեն օրենքը խախտողները տուգանվելու են, որոնց ծավալը որոշելու է պետական դատախազը:

Նիդերլանդներում մարիխուանան ազատ վաճառվում է 573 կոֆեշոփերում: Հաագայում արգելքը՝ մարիխուանայի վաճառքի և օգտագործման օրենքների խստացման ոլորտում արված վերջին քայլերից մեկն է:










































