Մարտի վերջին հաստատվեցին լուրերն այն մասին, որ Լեոնարդո ԴիԿապրոն հանդիպում է մոդել Կամիլա Մորոնեի հետ։ Սակայն այդ հարաբերություններին 77-ամյա դերասան Ալ Պաչինոն հավանություն չի տալիս։ Պատճառն այն է, որ նա գիտի, որ Լեոյի սիրավեպերը երկար չեն տևում, իսկ դերասանը չի ցանկանում, որպեսզի Կամիլան նրա ցուցակում դառնա հերթականը։ Բացի այդ, Ալ Պաչինոն իրեն պատասխանատու է համարում այդ հարաբերությունների համար, քանի որ սիրահարներն առաջին անգամ նրա տանն են հանդիպել։

Աղբյուրի խոսքով՝ դերասանը լրջորեն խոսել է Լեոյի հետ՝ հայտարարելով, որ վերջինը չմտածի անգամ Կամիլայի սիրտը կոտրելու մասին։
Կամիլան ծնվել է Մայամիում, իսկ այժմ, բացի մոդելի իր կարիերայից, ուժերը փորձում է նաև ֆիլմում։







































