Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Մոլդովային միանալը պետք է դառնա Բուխարեստի կաևորագույն նախագիծը:
«Ես վստահ եմ, որ եթե Մոլդովայում փչի միասնականության քամի, Ռումինիան միշտ պատրաստ կլինի: Ռումինիան ուներ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու հիմնական ծրագիր, կար նաև այլ՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագիր: Կարծում եմ՝ երրորդ կարևորագույն նախագիծը պետք է լինի Մոլդովայի հետ միավորվելը: Անկասկած»,- ասել է Բեսեսկուն Ռումինիայի հանրային TVR-1 հեռուստաալիքին:
Նա վստահություն է հայտնել, որ դա «իրական նախագիծ է, որը Բուխարեստն ի վիճակի է իրագործել»:
«Ես նույնիսկ հաշվի չեմ առնում քաղաքական գործիչներին, նրանց կարծիքներն ու ցանկությունները: Ժողովուրդը, որն ուզում է միասին լինել, չի հրաժարվի: Մոլդովայի հետ կապված իմ բոլոր գործողությունները պայմանավորված են եղել հնարավոր միավորման մասին գաղափարով: Գիտեմ, որ այժմ հարմար պահ չէ: Բայց դա տեղի կունենա, որովհետև մարդկային արյունը ջուր չի դառնա»,- Ռումինիայի նախագահի խոսքերը մեջբերում է INTERFAX-ը:
Ի պատասխան հարցին՝ ինքը խորհրդակցե՞լ է Ռումինիայի դիվանագետների հետ՝ Բեսեսկուն ասել է, որ քաղաքականության մեջ տոն տվողը պետք է լինի նախագահը:










































