«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է։ Մեզ հետ զրույցում մահացած Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ «Մենք չենք լռելու և դիմելու ենք դատարան»,-ասել է տատիկը։
Իհարկե, Սպիտակի հիվանդանոցի տնօրինությունը ևս, ինչպես բոլոր բժիշկները, իրեն մեղավոր չի համարում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










































