«ՀԺ»-ն գրում է, որ արդեն մի քանի օր է, Լոս Անջելեսում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Աահակյանի ղեկավարած պատվիրակությունը: ԼՂՀ նախագահի հետ ԱՄՆ է մեկնել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Նրանք մասնակցելու են այսօր Լոս Անջելեսում տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:
Թերթը երեկ Լոս Անջելեսից տեղեկություն է ստացել, որ 2 օր առաջ սրբազանի առողջական վիճակը վատացել է: Նրան տեղափոխել են Գլենդելի Adventist հիվանդանոց:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:









































