Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել Եվրոպայի առաջնորդներին՝ եթե նախագահ Յանուկովիչն այդպիսի որոշում կայացնի, ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ առանց որևէ պայմաններ առաջադրելու, այդ թվում նաև առանց իր ազատ արձակումը պահանջելու:
Այս մասին ասվում է Եվրոպայի առաջնորդներին ուղղված Տիմոշենկոյի ուղերձում, որը մոր հետ հանդիպումից հետո հրապարակել է նախկին վարչապետի դուստրը՝ Եվգենյա Տիմոշենկոն:











































