Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին և Եվրախորհրդին առաջարկել է հանել վիզային ռեժիմը Մոլդովայի համար, հայտնում է pravda.com.ua-ն:
Համապատասխան ուղերձն արվել է նոյեմբերի 27-ին, հայտնել են Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայությունում:
Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը նախատեսում է Մոլդովայի քաղաքացիների՝ Շենգենյան գոտու երկրներ կարճատև այցի դեպքում հանել վիզայի ռեժիմը:
ԵՄ ներքին հարցերով տեսուչ Սեսիլիա Մալմսթրեմի խոսքով՝ այս առաջարկը հիմնված է նրա վրա, որ Մոլդովան «կատարել է Վիզային ռեժիմի լիբերալացման ուղղությամբ գործողությունների ծրագրով առաջադրված բոլոր պայմանները»:
Սպասվում է, որ այս նախաձեռնության վերաբերյալ Եվրախորհրդարանի եզրակացությունը կընդունվի ընթացիկ նստաշրջանում, այսինքն՝ 2014-ի առաջին կեսին:










































