Արդեն երկու շաբաթ ռուսական ԶԼՄ-ները հետևում են ռուս երգիչ Վալերի Մելաձեի և նրա կնոջ՝ Իրինայի ամուսնալուծության գործընթացին: Զույգը երեք դուստր ունի՝ 22 տարեկան Ինգան, 14 տարեկան Սոֆյան, և 10 տարեկան Արինան: Սակայն Վալերին արտամուսնական կապից ծնված որդի ունի, ում մայրը «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Ալբինա Ջանաբաևան է:
Արտիստը հայրություն է ճանաչել և մամուլում պաշտոնապես հայտարարել է, որ տղայի հայրը իրոք ինքն է: Սակայն Կոստյային Մելաձեն հասարակությանը ներկայացրել է միայն երբ տղան 9 տարեկան է դարձել:
Նոյեմբերի 30-ին ռուսական Առաջին ալիքով կցուցադրվի «Ոչ ոք մեղավոր չէ» փաստագրական ֆիլմը, որտեղ երգիչն առաջին անգամ կհայտնվի որդու հետ: Մելաձեն պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի իր զավակների հետ, և թե ինչու է որոշել որդուն Կոնստանտին կոչել:










































