Thursday, 02 07 2026
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը

Իմ միակ ցանկությունը՝ արյունահեղություն չլինի, վերաբերմունքս կարտահայտեմ իմ քվերակությամբ․ Գևորգ Պետրոսյան

«Որպես քաղաքացի, որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ մարդիկ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից։ Իհարկե, երբեմն որոշ դրսևորումներ կան, որ անցանկալի են, մասնավորապես մարդու գույքը ոչնչացնելը, փչացնելը։ Բայց, ընդհանուր առմամբ, սա քաղաքացիական ակտ է, և սա նաև իրենց սահմանադրական իրավունքն է, և ես չեմ կարող այդ իրավունքը նսեմացնող հայտարարություններով հանդես գալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնությանը, որին այսօր միացել են հազարավոր ուսանողներ:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կա դժգոհության ալիք, պարզապես պետք է փորձել այդ ակցիան իրականացնել առանց այլ անձանց օրիանական շահերը վնասելու։

Հարցին՝ արդյոք ոստիկանությունն այս անգամ կդիմի բիրտ ուժի՞, պատգամավորն արձագանքեց․«Համենայն դեպս, այս պահի դրությամբ բիրտ ուժի դրսևորում կարծես թե չկա, տա Աստված, որ չլինի։ Ցանկալի է, որ ոչ մի զոհ, ոչ մի կորուստ չունենանք, որովհետև առանց այն էլ շատ ենք ունեցել զոհեր, վատ երևույթներ։ Դրա համար ցանկալի կլինի բանը դրան չհասնի»,-հավելեց Գևորգ Պետրոսյանը։

Ինքը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, իր վերաբերմունքը արտահայտելու է իր քվեարկությամբ, բայց փողոցային ակցիաների կողմնակից չէ․«Համենայն դեպս, իմ միակ ցանկությունը և խնդրանքն առ Աստված այն է, որ չլինի արյունահեղություն, իսկ իմ վերաբերմունքը կարտահայտեմ իմ քվերակությամբ, որը բաց է լինելու և ես կմեկնաբանեմ, թե ինչու եմ քվեարկել այսպես և ոչ թե այնպես»,-նշեց պատգամավորը։

Արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը վաղը կունենա միասնակա՞ն դեմ քվերակություն, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենց քաղաքական ղեկավարից այդպիսի ցուցում չեն ստացել պարտադիր դեմ քվերակելու․«Եվ եթե մինչև այս պահը այդպիսի քննարկում չի եղել, ենթադրում եմ, որ գուցեև թողնվի ազատ, բայց սա իմ ենթադրությունն է։ Ես իմ դիրքորոշումը վաղը կարտահայտեմ»։

Հարցին՝ արդյոք չի կարծում, որ վաղը կարող է չկարողանա մտնել ԱԺ, նա նշեց, որ սա իր աշխատանքային պարտականությունն է և չի կարծում, որ մասսաները իրենց ինքնազգացողությունն այնքան կորցրած լինեն, որ մարդուն իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար խոչընդոտեն․«Ես տրամադրված եմ վաղը անպայման ժամանակին գալ, մասնակցել ԱԺ նիստին և իմ վերաբերմունքը քվեարկության միջոցով ցուցաբերել։ Իսկ չեմ կարծում, որ իմ հանդեպ ֆիզիկական բռնություն պետք է գործադրվի, բայց եթե գործադրվի, ես տիրապետում եմ ինքնապաշտպանության միջոցներին։ Իրենք ի՞նչ գիտեն՝ ով ինչպես է քվեարկելու, որ պատգամավորների մուտքն արգելեն։ Գուցե ես գնում եմ դեմ եմ քվերակում, ինչու են իմ մուտքն արգելում, այստեղ էլ պետք է մի քիչ հաշվարկ արվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում