Իտալիայի սենատը քվեարկել է Սիլվիո Բեռլուսկոնիին սենատորի լիազորություններից զրկելու օգտին: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալություն:
Որոշումը կայացվել է բաց քվեարկության արդյունքում: 192 սենատորներ Բեռլուսկոնիին հեռացնելու կողմ են քվեարկել, 113-ը՝ դեմ, երկուսը ձեռնպահ են մնացել:
Իտալիայի նախկին վարչապետին զրկել են նաև խորհրդարանական անձեռնմխելիությունից:








































