ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով Ֆրանսիայի հրապարակում ծավալված շարժումը այլ շարժում է․ «Սա ուրիշ շարժում է և տարբերվում է նախորդներից: Հիմա այն քաղաքացին, որ գնում է Ֆրանսիայի հրապարակ գիտի ինչ է ուզում: Սա իշխանական համակարգից դուրս եկած փողոցային պայքար է: Իշխանությունը ցուկցվանգի մեջ է, լինելու է պերեստրոյկա: Եթե այսպես շարունակվի, իշխանության նստավայրը չի լինի Երևանում: Իշխանությունը հրահանգ չունի, չգիտեն արյուն թափեն, թե չթափեն ընդդիմությունը անարգել գործում է, որովհետև իշխանությունը վախեցած է»:
Անդրադառնալով Սիրիայի հրթիռակոծություններին, Արշակյանը նկատեց․«Սիրիական պատերազմը պատուհաս կդառնա Հայաստանի համար: Այս մի քանի օրերը ծանր օրեր են ԵԱՏՄ-ի համար: Հայաստանը Ռուսաստանի համար այնպիսի երկիր չէ, որի համար Ռուսաստանը համաշխարհային պատերազմ սկսի, Հայաստանը նստած է ԵԱՏՄ սվինների վրա»:











































