Ինդիանա նահանգի ոստիկանները իրականացրել են վեց տարեկան տղայի երազանքը, ով արդեն երրորդ անգամն է պայքարում քաղցկեղի դեմ։ Ամբողջ դպրոցի առաջ Բրենթլի Թափերին շերիֆի պատվավոր տեղակալ են նշանակել, իսկ սպաները հպարտությամբ ողջունել են նորեկին, – հաղորդում է Fox News-ը։

Առաջին անգամ Բրենթլիի քաղցկեղի մասին իմացել են, երբ նա երեք տարեկան է եղել։ Այժմ տղայի բուժման միակ տարբերակը փորձարարական բժշկությունն է մնացել, քանի որ նա արդեն գերազանցել է քիմիաթերապիայի թույլատրելի սահմանը։

Այդ պատճառով էլ, երբ Շերիֆի տեղակալ Դերեկ Բերթրանն իմացել է տղայի երազանքի մասին, որոշել է այն իրականություն դարձնել։ Տղան նույնիսկ բեմականացված ձերբակալության է մասնակցել։











































