Սիրիայի նախագահ Բաշար Ասադի երեխաները անցյալ տարի Ղրիմում՝ Արտեկում են հանգստացել։ Այս մասին հաղորդել է Սիրիայի պառլամենտի հետ ՌԴ Պետդումայի կապերի համակարգող Դմիտրի Սաբլինը։
«Մեր շփման ժամանակ նախագահ Ասադն ասաց, որ իր երեխաները անցյալ տարի Արտեկ են գնացել»,– հայտարարել է Սաբլինը։ Բացի այդ, Ասադն ասել է, որ իր երեխաները հետաքրքրված են Ղրիմի կամրջի կառուցմամբ և հետևում են, թե ինչպես է ընթանում շինարարությունը, նաև նրա երեխաները սկսել են քաղաքականությամբ հետաքրքրվել։











































