Ձեզ համար շոշափելի՞ են արդյոք արդյունքները «Առաջին լրատվական»-ի հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց․ «Ամենակարևոր օրը՝ առաջինն էր, երբ հասարակությունն իսկապես արթնացավ քնից։ Հիմա գնում է քաղաքական պրոցես, որը ես հենց սկզբից եմ ասել, դրա համար էլ ես այստեղ որպես քաղաքացի եմ, ոչ թե որպես քաղաքական գործիչ։ Միանշանակ է, որ բոլոր այս գործողությունները կլինեն փուլային։ Հիմա կլինի այս փուլը, հետո կլինի այլ փուլ, բայց մի բան պարզ է, որ որոշակի քանակությամբ ժողովուրդ պատրաստ է պայքարելու։ Համոզված եմ, որ ճիշտ ժամանակին այս պայքարը կլինի բոլորովին այլ բնույթի և այլ կրիտիկական զանգվածով»։
Արամ Կարապետյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է բախումներին, ապա ես պատասխանատու եմ այնքանով, որքանով պատասխանատու կլինի ժողովուրդը»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։











































