Նոյեմբերի 25-ին Քաթարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Դոհայում իր հավատարմագրերն է հանձնել Քաթարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Քաթարի ղեկավարին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և Քաթարի ժողովրդին ուղղված բարեմաղթանքները:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Քաթարի էմիրը մաղթել է նրան հաջողություն իր առաքելության իրականացման ընթացքում:
Իր հերթին Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանին իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քաթարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:











































