Քիչ առաջ մեկնարկեց իշխող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարելու է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նիստից առաջ լրագրողները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ է Հայաստանը ստորագրելու Վիլնյուսի գագաթնաժողովում, ինչին ի պատասխան՝ Տ. Սարգսյանն ասաց. «Լցվեք համբերությամբ և հետևեք, մեկ օր անց ամեն ինչ պարզ կլինի»:
Վարչապետն ընդգծեց, որ իրենք միայն դրական ակնկալիքներ ունեն:









































