Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Կալվածատեր ու մերժված առաջնորդը չի կարող մարդու իրավունքների ջատագով լինել

Իրավապաշտպանները չեն հավատում, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասով որևէ դրական տեղաշարժ կլինի։ «Որևէ փոփոխություն լինել չի կարող։ Դա բացառվում է։ Այս մարդն ինչ-որ բան անելու համար 10 և ավելի տարիներ է ունեցել։ Եթե սեփական բարեկեցությունը և իր շրջապատի բարեկեցությունը ապահովելուց ու բազմապատկելուց զատ այլ ծրագրեր ունենար՝ մարդիկ կտեսնեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ մարդու իրավունքների բնագավառում առավել ևս դեպի լավը ոչինչ չի լինելու, քանի որ «Սերժ Սարգսյանը ապրում և իշխանավարում է համաձայն իր պատկերացումների, իսկ այդ պատկերացումների մեջ չեն մտնում ո՛չ մարդու իրավունքները և ո՛չ էլ պետական ու հասարակական շահը»։ «Նա Հայաստանը որպես կալվածք է պատկերացնում, իսկ իրեն՝ կալվածատեր։ Վկան՝ կառավարական տան սեփականաշնորհումն է, իր քննադատներին բանտարկելն է, հանուն սեփական իշխանության շարունակության ստախոսությունների ու կեղծիքների դիմելն է»,- նկատեց Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, թե փոփոխություններ հնարավոր չեն անգամ այն պարագայո՞ւմ, որ մենք ԵՄ-ի հետ արդեն ունենք վավերացված համաձայնագիր, որը հատկապես մարդու իրավունքների մասով մի շարք պարտավորություններ է սահմանում Հայաստանի համար, իրավապաշտպանը նկատեց. «Հայաստանը մինչ այդ էլ այս և այլ բնագավառներում միջազգային հանրության առաջ՝ համաձայն ստորագրած պայմանագրերի ու փաստաթղթերի, լրջագույն պարտավորություններ ուներ, բայց դա չէր խանգարում ունենալ բանտերում քաղբանտարկյալներ, ու ընտրություններ կեղծել»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ Հայաստանը բռնապետական երկրի մակարդակի հասցրած անձը պաշտոնը փոխելով չի կարող դրական փոփոխություններ կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Նույնիսկ միջազգային կազմակերպություններն են արձանագրում, որ Հայաստանը բռնապետական երկիր է դառնում։ Իսկ մենք ավելին գիտենք, թե ինչ վիճակ է մեզ մոտ։ «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում անդրադարձել էր հենց Սերժ Սարգսյանի՝ պաշտոնին մնալու հարցին։

Այն, որ Հայաստանը բռնատիրական երկիր է դառնում, դա ակնհայտ է։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, երբ այդ անձը գնա վարչապետի պաշտոնին։ Մենք հարուստ փորձ ունենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարություններ է անում, և ամեն ինչ այդ մակարդակում էլ ավարտվում է»,- ասաց տիկին Ալեքսանյանը՝ հավելելով, որ մենք ականատես ենք լինում նաև գործընթացի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնում բացահայտ մերժողականության պայմաններում։ Իսկ մերժված առաջնորդը ունակ չէ որևէ լավ բան անելու։ «Հակառակը, մենք տեսնում ենք, որ նրա պաշտոնավարման նախօրեին դռներ են փակվում լրագրողների առաջ։ Այսքանից հետո ինչ առաջընթացի մասին կարելի է խոսել»,-եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում