Tuesday, 16 06 2026
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին

«Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդես՝ Ռուսաստանում

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվել են ցուցանմուշներ թանգարանի հավաքածուներից: Ի դեպ, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում այսօր պահպանվում են պատմության և մշակույթի շուրջ 1.300.000 հուշարձաններ, որոնք հավաքվել են ավելի քան 90 տարվա ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ցուցահանդեսի բացման առիթով Երևանի քաղաքապետին և ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում թանգարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Արխանգելովը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին թանգարան այցելելու և ցուցահանդեսի բացմանն անձամբ մասնակցելու համար: Թանգարաի տնօրենը նաև նշել է, որ հայկական ցուցանմուշները թանգարանի կարևորագույն ձեռքբերումներից են, և Երևանի օրերի անցկացումը ևս մեկ հրաշալի առիթ էր դրանք ռուս արվեստասեր հասարակությանը ներկայացնելու համար:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սերգեյ Արխանգելովի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին ու շնորհակալություն հայտնել նրան հայկական մշակույթի նկատմամբ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է նաև հայ ժամանակակից նկարիչ Կայծ Վանիկյանի գործերը, ում աշխատանքներն, ի դեպ, այսօր ներկայացված են ԱՄՆ-ի, Իտալիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հայտնի թանգարաններում:

22 հայկական երիտասարդական կազմակերպություն ընդգրկող Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան ևս ցուցահանդեսին ներկայացել է երիտասարդ հայ տաղանդավոր նկարիչների աշխատանքների ցուցադրությամբ: Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև այդ աշխատանքներին ու շնորհավորելով երիտասարդներին՝ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել երիտասարդներին Երևանում ևս ցուցադրությամբ հանդես գալու և ազգանպաստ ծրագրերի իրականացման հարցում:

«Հայկական մոտիվներ» խորագիրը կրող ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբերի 8-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում