Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում իսլամիստների շարքերում կռվում է Թուրքիայի առնվազն 500 քաղաքացի՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
ՆԳՆ տվյալներով՝ թուրքերից ոմանք, որոնք միացել են ծայրահեղականներին, նախկինում ուսումնական վարժանք են անցել Պակիստանի, Աֆղանստանի իսլամիստների ճամբարներում:
Թուրքիայի հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Սիրիայում հակամարտության ընթացքում զոհվել է Թուրքիայի առնվազն 75 քաղաքացի, ընդ որում՝ առնվազն 13-ը կռվել են ծայրահեղ իսլամիստների շարքերում:
Ավելի վաղ շատ երկրների ներկայացուցիչներ Անկարային մեղադրել են այն բանում, որ ծայրահեղականներին թույլ է տալիս իր երկրով անցնել Սիրիայի տարածք:










































