Իտալիայում ավելի քան 160 հազար մարդ պաշտպանել է շանը, որին առգրավել են հաչոցի պատճառով։ Այս մասին հաղորդում է The Local պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի Ռովերե դելա Լունա քաղաքում։

Կինը, որի շանն առգրավել են, ասել է, որ այդ բողոքները անհիմն են։ Նրա խոսքով՝ բողոքներ է ունեցել միայն հարևաններից մեկը, և ինքը դիտմամբ գիշերները Միրոյին բակ չի տարել՝ շրջապատին չանհանգստացնելու համար։ Նա Change.org-ում հանրագիր է կազմել, որտեղ պահանջել է ազատ արձակել Միրոյին։
«Միրոն իմ ընտանիքի մի մասն է։ Նա մեծ տուն և այգի ունի՝ վազվզելու ու խաղալու համար։ Միրոյին խլել են մեզանից, ասես նա կենդանի էակ չէ, որը զգացմունքներ ունի, այլ անշունչ առարկա է»,-գրել է իտալուհին։









































