Իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ: Այդ մասին ֆուտբոլիստը խոսել է Tutto Mercato-ի հետ զրույցում:
«Շատ հաջող մեկնարկից հետո «Ռոմա»-ն միավորներ կորցրեց ու նահանջեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Մենք, իսկապես, գլխապտույտ հաղթարշավ հեղինակեցինք: Այնուամենայնիվ, դա դեռ ոչինչ չի նշանակում:
Թիմում ճգնաժամ չկա: նՇարունակում ենք պայքարը: Ամենակարևորը սեփական ուժերին հավատալն է: Այդ պարագայում մեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Ցանկանում եմ հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ: Ցավալի է տեսնել, թե ինչպես է թիմը միավորներ կորցնում»:







































