ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հասցրած հրթիռային հարվածները տևել են 50 րոպե։ Այս մասին հաղորդում է «Էլ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին։ Նա նաև նշել է, որ սիրիական ՀՕՊ-ը զգալի թվով հրթիռներ է խոցել։
Հիշեցնենք․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ժողովրդին և հայտարարել Սիրիային հարվածելու մասին։ Գործողությանը մասնակցել են նաև մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։






































