Եթե ՀՀԿ-ն տարատեսակ միջոցառումներ է անում, փողոցներ են փակվում, այդ ժամանակ կենսական կարևորությունը էական չի, երկրի առջև այսպիսի մարտրահրավերներ են, նրանց համար 4 հազար մարդը կենսական կարևորություն չունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ րույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը:
Ոստիկանների բացակայությունը այս պրոցեսներին Մարտիրոսյանը համարում է օրենքի խախտում, քանի որ նրանք աշխատավարձ են ստանում մեր մուծած հարկերից. «Մենք դեմ չենք ոստիկանության ներկայությանը, մենք դեմ ենք նրանց ապօրինությանը»: