Մեքսիկայի Հարավային Կալիֆոռնիա նահանգում մի քանի խիզախներ լողացել են հսկայական կետանման շնաձկան կողքին: Տեսահոլովակը, դրոնի օգնությամբ, նկարահանել է օպերատոր Տարսիցիո Սանյուդո Սուարեսը: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են շնաձկան ընկերակցությամբ երեք հոգի լողում: Ավելի ուշ նրանց ևս մեկ լողորդ է միանում:

Օպերատորի խոսքերով՝ մարդկանց պահվածքում հերոսական ոչինչ չկա, քանի որ կետանման շնաձկները իրենց հանգիստ են պահում և մարդու համար վտանգ չեն ներկայացնում:
Հարկ է նշել, որ այս գիշատիչները աշխարհի ամենախոշոր ձկներն են:












































