Friday, 03 05 2024
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել

«Պուտինի ընկեր Արա Աբրահամյանը հիմա էլ ԱՄՆ-ում է խաբեությամբ զբաղված»

«2Ն Քոմփընի» ընկերությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ահազանգելով, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ԱՄՆ-ում ունեցած իր «մութ գործերը» քողարկում է Վլադիմիր Պուտինի անունով։

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը նշում է՝ իրենք վերջերս տեղեկություն են ստացել, որ «Արա Աբրահամյանն ընդդեմ իր գործընկերների» գործը Լոս Անջելեսում նախնական եզրակացություն է ստացել. «Երդվյալ ատենակալները վճիռ են կայացրել, ըստ որի՝ Արա Աբրահամյանի գործողությունները որակվել են անբարեխիղճ. դա ամենակարևոր եզրակացությունն է: Ստացվում է, որ Արա Աբրահամյանը ստախոս է»։

Յուրի Սեմյոնովը նշում է՝ Ռուսաստանում Արա Աբրահամյանը իրեն ներկայացնում է որպես պետության առաջին դեմքերի մտերիմ ընկեր, իսկ ԱՄՆ-ում պարզ խաբեությամբ է զբաղված: «Այս պարագայում ի՞նչ իմիջ է ստանալու Ռուսաստանը՝ պարզ է, որ վատ»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

«Մենք ուզում ենք մեր ամերիկացի գործընկերներին զգուշացնել, որ Արա Աբրահամյանը նրանց նկատմամբ կարող է իրականացնել այն նույն գործողությունները, ինչ անում է մեր նկատմամբ, նա կարող է անցնել ցանկացած բանի վրայով։ Ուզում եմ ասել, որ Արա Աբրահամյանը պարտվելով դատական բոլոր առյանները՝ կռիվ է սկսում արդեն անօրինական դաշտում։ Օգտագործելով կոռուպցիոն մեխանիզմները՝ հարուցել է քրեական գործ ու իր բիզնես գործընկերների նկատմամբ ռեյդային հարձակումներ է անում այն մարդկանց նկատմամբ, որոնցից սնվել է տարիներ շարունակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովը։

Յուրի Սեմյոնովը տեղեկացնում է նաև, որ Արա Աբրահամյանի անձի շուրջ նոր, շատ կարևոր մանրամասներ են ի հայտ գալու, որոնց մասին իրենք առաջիկայում կբարձրաձայնեն. «Ինֆորմացիան կա, բայց դրանք դեռ պետք է ստուգվեն, չեմ ուզում չստուգված ինֆորմացիա հրապարակել»։

Սեմյոնովը հավելում է. «Բոլոր իր մութ գործերը նա քողարկում է հասարակ PR-ով՝ իբրև թե ինքը Վլադիմիր Պուտինի ու նրա մերձավոր շրջապատի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Բայց իրականում նա զբաղված է անօրինական գործողություններով. հիմա նա կոնկրետ Ռուբեն Գրիգորյանի նկատմամբ ռեյդային հարձակմամբ է զբաղված։ Կա նաև Միացյալ Նահանգների օրինակը։ Մի շարք մարդիկ գալիս են մեզ մոտ դժգոհում, պատմում, թե իրենց նկատմամբ ինչ անօրինական գործողություններ է իրականացրել Արա Աբրահամյանը, մենք այդ բոլորն անպայման ստուգում ենք և ստուգելուց հետո կհրապարակենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում