«Իմ քայլը» նախաձեռնությունը շարժվում է դեպի Ազատության հրապարակ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց տրամադրությունը հոյակապ է. «Մեզ սպասում են երիտասարդներ, պատանիներ, հասուն մարդիկ: Մեզ սպասում է Երևան մայրաքաղաքը»:
Հարցին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվում, Փաշինյանը պատասխանեց՝ կտեսնեք, հզոր Ազատության հրապարակ. «Ամեն ինչ նախատեսվում է՝ փողոցների փակում, խանութների փակում, շենքերի շրջափակում և էլի տարբեր բացված բաների փակում»:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքացիների քաջալերանքը այսօր կարտահայտվի Ազատության հրապարակում: Նրա խոսքով՝ արդեն մարզերից մարդիկ են իրենց միացել:
Ինչ վերաբերում է անբարենպաստ եղանակին, Փաշինյանն ասաց՝ շատ թարմացնող եղանակ է:
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» բացականչություններով քայլարշավի մասնակիցներն առաջ են շարժվում:
Մանրամասները՝ տեսանյութում:












































