Thursday, 16 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում

Անցած տարվա դեկտեմբերից կառավարությունն իր վարչարարությամբ ու գործիքներով խանգարում է բիզնեսին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

– Պարոն Մխչյան, թե՛ անցած տարի, թե՛ այս տարի արտահանման ծավալներն ավելացել են: Այս տարի մոտ 40 տոկոսով է ավելացել: Ձեզ գոհացնո՞ւմ է այդ աճը:

– Այո, արտահանման ընդհանուր աճ տեղի ունեցել է, բայց դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ տարածքում ինչ-որ ցուցանիշների էին սպասում, բայց դրանք չեն իրականացել: Հակառակը՝ մենք դարձել ենք ԵԱՏՄ-ից ներմուծող երկիր:

– Այսինքն՝ կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Ռուսաստանն այդ կառույցը ստեղծեց այն նաև իր արտադրանքի արտահանման շուկա դարձնելու համար:

– Փաստորեն այդպես է: Մենք այսօր Ռուսաստանից ավելի շատ ապրանք ենք ներմուծում, քան արտահանում ենք: Իսկ մենք պետք է այնքան զարգանանք, այնքան ապրանք արտադրենք, որ կարողանանք աշխարհին տալ և ոչ թե սահմանափակվենք ԵԱՏՄ-ով: ԵԱՏՄ-ն մեզ համար ապագա չէ: Մենք պետք է ունենանք այնպիսի և այնքան ապրանքներ, որ դա 7 միլիարդանոց շուկա դուրս գալու համար լինի և ոչ թե ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայի համար:

– Սերժ Սարգսյանն անցած տարի հայտարարեց, որ 2022թ. ավարտին Հայաստանից արտահանումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 40 տոկոսը: Այսինքն՝ այսօրվա ծավալներից երեք անգամ շատ լինի: Այդ ցուցանիշը ներառվեց նաև կառավարության ծրագրում: 4-5 տարվա ընթացքում Հայաստանը կարո՞ղ է արտահանման նման աճ ապահովել:

– Ինչո՞ւ չէ: Դա մենք ենք անելու, գործարարներս ենք ձգտում դրան, բայց շատ բաներ պետք է արվեն: Իհարկե, որոշ բաներ արդեն արվում են: Արտահանվող ամենաշատ հատվածը պետք է լինի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Պարզապես այդ ոլորտի արտահանված թվերը որևէ տեղ չեն ամրագրվում, դրանք մաքսատնով չեն անցնում: Ծրագիր է, պատրաստեց, համացանցի միջոցով ուղարկում է: Ֆիզիկական ապրանք չէ, որ մարդիկ մաքսային սահման ու մաքսային ձևակերպում անցկացնեն, և որ դա մեր վիճակագրության մեջ երևա:

– Կարծում եք՝ ՏՏ ոլորտի արտադրանքի արտահանումը պետք է մաքսային դա՞շտ բերվի:

– Ես դա չեմ ասում, ես ընդամենն ասում եմ, որ ՏՏ ոլորտի արտահանման ծավալները մենք այսօր չենք կարողանում ճիշտ ծավալներով շոշափել: Դա անընդհատ աճում է: Իսկ մենք պետք է գնանք այն ուղղությամբ, որ դառնանք երկրորդ սիլիկոնային հովիտը, և մենք ունենք այդ հնարավորությունը:

– Կարծում եք՝ պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ արտահանման իրական ծավալները չափելի՞ դառնան:

– Ես դրա կարիքը չեմ զգում, հակառակը՝ մենք որքան կարող ենք, պետք է նրանց գործը հեշտացնենք: Բայց մեր սոցիալական նոր օրենքներն այսօր շատ վատ անդրադարձ ունեն այդ ոլորտի վրա: Եկամտահարկի շեմի բարձրացման մասին է խոսքը: Դա նպաստում է ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթին:

– Պարոն Մխչյան, համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ ընդամենը ԵԱՏՄ ստանդարտներին բավարարող ապրանք արտադրելը Հայաստանի թե՛ արտադրությանը, թե՛ արտահանմանը իրական զարգացում չի բերի, քանի որ այդ կառույցի անդամ երկրներում ԵՄ-ում առկա բարձր որակը չեն պահանջում:

– Մենք պետք է միջազգային ստանդարտների գնանք: Դա է մեր խնդիրը: Մենք պետք է միջազգային շուկա դուրս գանք, Եվրամիության շուկան մեզ համար կարևոր է: Չպետք է միայն ԵԱՏՄ-ով սահմանափակվենք: Մենք այսօր միջազգային ստանդարտների արտադրության չենք ձգտում, վախենում ենք դրանից: Մի քիչ փորձի պակաս ունենք, շուկաների պակաս ունենք, շփման պակաս ունենք:

– Եվրամիությունը Հայաստանին GSP+  ռեժիմ է տվել, ԱՄՆ-ը՝ GSP ռեժիմ: Առաջին դեպքում հնարավոր է 6400 ապրանք արտոնյալ ռեժիմով արտահանել ԵՄ, երկրորդ դեպքում մոտ 3400 ապրանք՝ ԱՄՆ: Մեր գործարարները բավարար չափով օգտվո՞ւմ են այդ արտոնություններից:

– Ոչ: Շատերն անգամ դրա մասին չգիտեն: Ինքս այդ ռեժիմների ջատագովներից եմ: Բայց ընդամենը պետք է համապատասխան որակի ապրանքներ արտադրել և դուրս գալ այդ շուկաներ:

– Այդ բոլոր հարցերում կառավարությունն ինչ-որ անելիք ունի՞, որ չի կատարում: Կառավարությունն այդ հարցում ինչպե՞ս պետք է օգնի գործարարին:

– Պիտի չխանգարի: Ամեն ինչով՝ իր վարչարարությամբ ու իր գործիքներով: Թե չէ անցած տարվա դեկտեմբերից սկսած շատ ահավոր կերպով սկսել են բոլորին խանգարել:

– Իսկ ի՞նչ են անում: Նրանք ասում են՝ մենք բիզնեսի ստվերային շրջանառությունը հարկային դաշտ ենք բերում:

– Նրանք ընկել են մանր-մունր բաների հետևից, առաջինը թող գնան՝ մեծ ձկներին ստվերից հանեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում