33-ամյա հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քլոե Քարդաշյանը աղջիկ է ունեցել,– հաղորդում է Page Six-ը։ Ինչպես նշվում է, սա Քլոեի և նրա բասկետբոլիստ ընկերոջ՝ Տրիստան Թոմփսոնի առաջնեկն է։

Ըստ պարբերականի տվյալների՝ Քարդաշյանն օրերս իմացել էր, որ իր ընկերը դավաճանում է իրեն ամերիկյան մոդելի հետ, ինչն էլ վաղաժամ ծննդաբերության պատճառ էր հանդիսացել։









































