Բառնաուլցի ձեռներեց Իգոր Գուբինը, երկարատև բացակայությունից հետո իր հողատարածք վերադառնալով, այնտեղ 150 գերեզման է հայտնաբերել։ Այդքան ընդլայնվել է մերձակա գերեզմանոցը։
Ձեռներեցն ավելի քան 60 հա տարածքով հողատարածքը գնել է 2004-ին, որտեղ ցանկանում էր քոթեջներ կառուցել։ 2014-ին ներդրող է հայտնվել, և Գուբինը հողատարածք է եկել՝ տեսնելով, որ գերեզմանոցի ընդլայնման պատճառով 150 գերեզման իր տարածքում է հայտնվել։
Տեսնելով, որ քաղաքապետարանը հարցին լուծում չի տալիս՝ Գուբինը բողոք է գրել դատախազություն, որը հաստատել է, տարածքի բռնազավթման ապօրինի լինելը։ Քաղաքային իշխանություններին հանձնարարել են լուծել այդ խնդիրը։
Քաղաքապետարանը ցանկացել է գնել հողատարածքը, սակայն բավականաչափ գումար չի ունեցել։ Իսկ Գուբինը դատարան է դիմել։ Սակայն դատարանը չի բավարարել նրա պահանջները։ Ձեռներեցը բողոքարկել է վճիռը։











































