Այս շարժումը տարբերվում է կոնսոլիդացիայի շատ բարձր աստիճանով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Այս ակցիաները հանրության ուշադրությունը գրավելու ակցիաներ են: Կուլմինացիան ակցիաների կլինի ապրիլի 13-ին:Ոոստիկանության այսպիսի պահվածքը հակասում է օրենքի դրույթներին: Հասարակական կարգը պահպանելիս ոստիկանները պետք է կրեն համազգեստ»,-նկատեց Իոաննիսյանը:










































